Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՊԵԿ-ը չի իմացել

ՊԵԿ-ը չի իմացել
29.06.2018 | 04:03

Երեկ կառավարության նիստից հետո լրատվամիջոցների «ձեռքն ընկավ» ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։ Հարցերը շատ էին, մեզ էլ հետաքրքրեց, թե իրավական առումով արդյո՞ք խոցելի չէ մոտ մեկ ամիս առաջ պարոն Մաշադյանի արած հայտարարությունը, ըստ որի, ՊԵԿ-ը տեղյակ է եղել սուպերմարկետներում չձևակերպված ԱՁ-ների խնդրին։


«Պետական եկամուտների կոմիտեն որևիցե կազմակերպության արտոնություն չի տրամադրել և որևէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկման առումով, պայմանավորվածություն ձեռք չի բերել։ Մենք չենք իրականացրել վարչարարություն այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք մեկ տարածքում փորձել են երկու և ավելի կազմակերպիչների հետ աշխատել։ Ըստ էության, իմ հայտարարությունն այդ մասով է արված եղել»,- պարզաբանեց ՊԵԿ փոխնախագահը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ